Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Շիրակի» և «Ալաշկերտի» գոլազուրկ ոչ-ոքին

20:56 / 23.09.2024Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Շիրակը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում ընդունեց Երևանի «Ալաշկերտին» և գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց:

«Շիրակի» ֆուտբոլիստները 9 հարված կատարեցին, 4-ը` դիպուկ, «Ալաշկերտի» 5 հարվածներից մեկն ընթացավ դեպի դարպասը:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 74-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ էր ստացել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը:

«Շիրակը» 8 խաղից հետո 7 միավորով 7-րդ տեղում է, «Ալաշկերտը» 7 հանդիպումից հետո 6 միավորով 8-րդն է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Շիրակ» - «Ալաշկերտ»` 0-0

Հեռացում` Ռումյան Հովսեփյան, 74 («Ալաշկերտ»)

Fastex Պրեմիեր լիգա. «Նոա» - «Փյունիկ» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ