Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալվեց «Արարատին» և հաղթեց 2-0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն և կոտդիվուարցի Սերժ Դեբլեն:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 12 խաղից հետո 28 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին», որը 13 հանդիպում է անցկացրել: «Արարատը» 12 խաղից հետո 13 միավորով 8-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Արարատ» - «Փյունիկ»` 0-2
Յուսուֆ Օտուբանջո, 28, Սերժ Դեբլե, 81