Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով անակնկալ պարտություն կրեց Գյումրիի «Շիրակից»։
Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի վինգեր Դոնալդ Կոդիան։
«Փյունիկը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ու 31 միավորով չորրորդ տեղում է: «Շիրակը» միավորների քանակը հասցրեց 24-ի և 6-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Շիրակ» - «Փյունիկ»` 1-0
Դոնալդ Կոդիա, 68