Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Ալաշկերտը» 1-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ։
Հյուրերի հաղթական գոլը խաղի սկզբնամասում խփեց Հայաստանի հավաքականի կազմում 7 հանդիպում անցկացրած Պետրոս Ավետիսյանը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ 28-ամյա կիսապաշտպանը երկրորդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում։ Առաջին գոլը ևս Ավետիսյանը խփել էր «Գանձասարին», դարձյալ՝ 11-մետրանոցից։
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն ընդհատեց 7 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը և 9 միավորով բարձրացավ 9-րդ տեղ։ «Գանձասարը» 9 խաղում կրեց 8-րդ պարտությունը և մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 0-1
Պետրոս Ավետիսյան, 12 (11մ)


