Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունեց «Արարատին» և հաղթեց 4-0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան Հայաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանը, մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը, ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը և պորտուգալացի հարձակվող Էլդեր Ֆերեյրան:
Ռուի Մոտայի թիմը 12 խաղից հետո 28 միավորով չորրորդն է, «Արարատը»` 15 հանդիպումից հետո 14 միավորով 8-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Նոա» - «Արարատ»` 4-0
Սերգեյ Մուրադյան, 16, Վիրջիլ Պինսոն, 45+5, Էլդեր Ֆերեյրա, 58, Իմրան Ուլադ Օմար, 74
Ֆոտո` «Նոա»