Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Նոան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ

21:09 / 24.09.2024Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» ընդունեց գործող չեմպիոն «Փյունիկին» և հաղթեց 2-0 հաշվով։

Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կայացած խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, իսկ 60-րդ րոպեին «Նոայի» առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը։

Ռուի Մոտայի գլխավորած թիմը 5 խաղից հետո 10 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, 6 հանդիպում անցկացրած «Փյունիկը» նույնքան միավորով 6-րդն է։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Նոա» - «Փյունիկ»` 2-0

Գոնսալու Գրեգորիու, 47, Վիրջիլ Պինսոն, 60

Fastex Պրեմիեր լիգա. «Նոա» - «Փյունիկ» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ