Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Նոա» - ԲԿՄԱ հանդիպմանն ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:17 / 06.12.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 6-ին կկայանա առաջնության 2-րդ տուրից հետաձգված հանդիպումը:

FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։

«Նոա» - ԲԿՄԱ

Դեկտեմբերի 6, ժամը՝ 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

15 խաղ, «Նոան» հաղթել է 9 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 2, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 29-10

«Նոա»՝ 5-րդ տեղ (23 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (12 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության 2-րդ տուրից հետաձգված այս հանդիպումով վերջնագիծը կհատի Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը: Առաջնության մասնակից թիմերը կգնան վաստակած հանգստի, իսկ «Նոան» դեռ երկու խաղ ունի անցկացնելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում: Դեկտեմբերի 11-ին Հայաստանի չեմպիոնը կհյուրընկալի լեհական «Լեգիային», իսկ մեկ շաբաթ անց արտագնա խաղում կմրցի Կիևի «Դինամոյի» հետ:

2. Նախորդ մրցաշրջանի աշնանային հատվածի հաղթող «Նոան» անկախ ԲԿՄԱ-ի հետ հանդիպման արդյունքից, առաջնության առաջին հատվածը կավարտի 5-րդ տեղում: Առաջնության վերջին 6 հանդիպումներում գործող չեմպիոնն անհաջող ելույթներ ունեցավ՝ վաստակելով ընդամենը 7 միավոր: Միակ հաղթանակը «Նոան» տարավ «Արարատի» նկատմամբ (3-0), 4 խաղ ավարտեց ոչ-ոքի, 1-2 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»:

3. Ընթացիկ առաջնությունում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու: Նրանց վերջին մրցավեճը կայացել է ապրիլի 13-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվել է «Նոայի» խոշոր հաշվով հաղթանակով (5-1): Այդ խաղում «Նոայից» դուբլի հեղինակ էր դարձել Հելդեր Ֆեռեյրան, մեկական գոլ էին խփել Մաթեուս Այասը, Էրալդ Չինարին և Գոնսալո Գրեգորիուն: ԲԿՄԱ-ից աչքի էր ընկել Միսակ Հակոբյանը:

4. ԲԿՄԱ-ն էլ վերջին 5 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Գանձասարի» հետ, որով ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը: Հետաքրքիր է, որ բանակայիններն էլ առաջնությունում իրենց վերջին հաղթանակը տարել են «Արարատի» նկատմամբ՝ հոկտեմբերի 19-ին սեփական դաշտում կայացած խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

5. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 խաղերում էլ հաղթել է «Նոան», որոնցից 3-ում՝ խոշոր հաշվով: Ընդ որում դրանցից 4-ում ԲԿՄԱ-ն գոլ չի խփել: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ բանակայինները տարել են 2023թ. օգոստոսի 4-ին տնային խաղում: ԲԿՄԱ-ին հաղթանակ է պարգևել ավելացված ժամանակում Գևորգ Տարախչյանի 11մ հարվածով խփած միակ գոլը:

6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Օգնյեն Չանչարևիչը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած այլազգի առաջին դարպասապահը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Հելդեր Ֆեռեյրա - 3 գոլ:

ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 2 գոլ:

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ