Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Նոա» - «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ - «Գանձասար» հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:58 / 04.12.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 4-ին և 5-ին կկայանան առաջնության 10-րդ և 16-րդ տուրերից հետաձգված հանդիպումները:

FastNews-ը ներկայացնում է խաղերի անոնսը։

«Նոա» - «Արարատ-Արմենիա»

Դեկտեմբերի 4, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

24 խաղ, «Նոան» հաղթել է 6 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 14, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 21-43

2-րդ շրջան.  28.10.2024  «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 0-1 (0-1)

Գոլը` 0-1`Հելդեր Ֆեռեյրա 19՛:

«Նոա»՝ 4-րդ տեղ (31 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (35 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության 10-րդ տուրից հետաձգված այս հանդիպումը «Նոայի» համար դեկտեմբերին կայանալիք 5 խաղերից առաջինն է: Նախորդ հանդիպումը Հայաստանի փոխչեմպիոնն անցկացրել էր նոյեմբերի 28-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Երևանում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով իսլանդական «Վիկինգուրի» հետ:

Իսկ ահա նոյեմբերի 24-ին առաջնությունում անցկացրած վերջին խաղում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ: Դա առաջնությունում «Նոայի» 7-րդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը  «Փյունիկի» ռեկորդային ցուցանիշի կրկնությունն է:

2. Այս հանդիպումով «Արարատ-Արմենիան» կավարտի մրցելութներն առաջնության աշնանային հատվածում: Նախորդ խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2 կարևոր միավոր կորցրեց «Ալաշկերտի» դեմ մրցավեճում (2-2): Ավելացված ժամանակում Տենտոն Յենեն կարող էր հաղթանակ պարգևել իր թիմին, սակայն չիրացրեց 11մ հարվածը, որը հետ մղեց մրցակցի դարպասապահ Գոռ Մանուկյանը:

Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ տոնելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել է հենց «Նոայից»:

3. Որքան էլ որ զարմանալի է, սակայն մինչև 2021/22թթ. առաջնության 4-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» Fastex Պրեմիեր լիգայում դեռ չէր հաղթել: Անցկացված 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:

Եվ ահա 2022թ. մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց, որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում: Այդ հաղթանակը միակն էր Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև անցկացված 18 հանդիպումներում:

Իսկ ահա մրցակիցների միջև անցկացված առաջնության հաջորդ 6 հանդիպումներում արդեն «Նոայի» առավելությունն է ակնհայտ՝ 5 հաղթանակ, 1 պարտություն: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին (4-3), որից հետո կրել է 4 անընդմեջ պարտություն:

4. Գոլի հեղինակ դառնալու դեպքում Արտակ Դաշյանը կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը, որը կլինի 70-րդը պաշտոնական մրցումներում նրա կարիերայում:

5. Յուրօրինակ հոբելյան կարող է նշել նաև Օգնյեն Չանչարևիչը, եթե անառիկ պահի սեփական դարպասը: Նա Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 70-րդ «չոր» խաղը կանցկացնի:

6. Իսկ եթե դարպասի պաշտպանությունը վստահվի 20-ամյա Ալեքսեյ Պլոշադնիին և վերջինս առնվազն 86 րոպե գոլ բաց չթողնի, ապա դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (570) կգերազանցի «Սևանի» նախկին դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից երկար՝ 569 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:

Պլոշադնին առաջնությունում անցկացրած իր վերջին 5 հանդիպումներում գոլ բաց չի թողել՝ ընդհանուր առմամբ 484 րոպե շարունակ դարպասը պահելով անառիկ:

7. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Հովհաննես Հարությունյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ, Փոլ Գլադոն - 2-ական գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 5 գոլ:

ԲԿՄԱ - «Գանձասար»

Դեկտեմբերի 5, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է ԲԿՄԱ-ն, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-1

1-ին շրջան.  19.10.2024  «Գանձասար» - ԲԿՄԱ՝ 1-6 (1-3)

Գոլերը՝ 0-1՝ Միսակ Հակոբյան 26՛, 02-0-3՝ Դավիթ Հակոբյան 30՛, 33՛, 1-3՝ Ուսման Ֆայե 45+1՛, 1-4՝ Լևոն Բաշոյան 65՛, 1-5՝ Դանիել Աղբալյան 71՛, 1-6՝ Լևոն Բաշոյան 90+2՛:

48-րդ րոպեին Աշոտ Քոչարյանը չիրացրեց 11մ հարվածը (Արման Ներսեսյանը հետ մղեց գնդակը):

ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (17 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.ԲԿՄԱ-ի համար այս հանդիպումը վերջինն է առաջնության աշնանային հատվածում: Նախորդ տուրում բանակայինները 1-1 հաշվով էին ավարտել խաղն «Արարատի» հետ, իսկ դրանից առաջ հաղթել էին «Վանին» (3-2):

2. Առաջնության 16-րդ տուրից հետաձգված այս հանդիպումը «Գանձասարի» համար նախավերջինն է առաջնության աշնանային հատվածում: Գանձասարցիները ելույթները կավարտեն դեկտեմբերի 8-ին «Նոայի» հետ կայանալիք խաղով:

Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմն առաջնության նախորդ տուրում համառ պայքարում նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին», որին միայն ավելացված ժամանակում Դեբլեի իրացրած 11մ հարվածը հաղթանակ պարգևեց: Դա «Գանձասարի» 4-րդ անընդմեջ պարտությունն էր, որից 3-ը՝ խոշոր հաշվով:

Գանձասարցիներն արդեն 7 խաղ, 675 րոպե շարունակ գոլ չեն խփել: Հետաքրքիր է, որ վերջին անգամ կապանցիներին հաջողվել է մրցակցի դարպասը գրավել հենց ԲԿՄԱ-ի հետ կայացած առաջին շրջանի խաղում: Գոլի հեղինակն Ուսման Ֆայեն է:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Դավիթ Հակոբյան, Լևոն Բաշոյան - 2-ական գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի բանակային Մարկ Ավետիսյանն ու գանձասարցի Բերտրան Մանին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա