Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի ԲԿՄԱ-ն արտագնա խաղում 6-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Դավիթ Հակոբյանն ու Լևոն Բաշոյանը, մեկական գոլ խփեցին Միսակ Հակոբյանը, և Դանիել Աղբալյանը։
Բանակայինները երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան և 13 միավորով 8-րդ տեղում են, «Գանձասարը» վերջինն է` 11-րդը, և ունի միայն 1 միավոր։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Գանձասար» - ԲԿՄԱ` 1-6
Ուսման Ֆայե, 45+1 - Միսակ Հակոբյան, 26, Դավիթ Հակոբյան, 30, 33, Լևոն Բաշոյան, 65, 90+2, Դանիել Աղբալյան, 71
Չիրացրած 11-մետրանոց` Արամ Քոչարյան, 48 («Գանձասար»)