Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արարատը» տանը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նոայի» նկատմամբ։
Հյուրերը 47-րդ րոպեից պորտուգալացի վինգեր Էլդեր Ֆերեյրայի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1-0 հաշվով։
«Նոայից» 70-րդ րոպեին փոխարինման մտավ կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին, որը 72-րդ և 75-րդ րոպեներին երկու դեղին քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից։
Ստանալով քանակական առավելություն` «Արարատը» կարողացավ «քամբեք» անել և 2-1 հաշվով կամային հաղթանակ տանել։
Հաշիվը 79-րդ րոպեին հավասարեցրեց կոտդիվուարցի հարձակվող Հիլարի Գուրը, իսկ իր թիմի հաղթական գոլն ավելացված երկրորդ րոպեին խփեց նրա հայրենակից, կիսապաշտպան Մուսա Կանտեն։
Տիգրան Եսայանի գլխավորած թիմը 13 միավորով երրորդ տեղում է։ «Նոան» երեք խաղից հետո ունի 6 միավոր և 6-րդն է։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Արարատ» - «Նոա»` 2-1
Հիլարի Գուր, 79, Մուսա Կանտե, 90+2 - Էլդեր Ֆերեյրա, 47
Հեռացում` Յան Էտեկի («Նոա»), 75