Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Արարատ-Արմենիայի» վստահ հաղթանակը

18:05 / 14.09.2024Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց Կապանի «Գանձասարի» դեմ և 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Երևանի «Ջունիոր Սպորտ» ստադիոնում կայացած հանդիպման գոլերը խփել են արգենտինացի հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը, «Արարատ-Արմենիայի» ավագ, կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը և գանացի վինգեր Էրիկ Օկանսին։

Առաջին կեսում կապանյան ակումբը երկու անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն կիսապաշտպան Սարգիս Շահինյանը և կամերունցի հարձակվող Բերտրան Մանին չկարողացան աչքի ընկնել 11-մետրանոցից։ Շահինյանի հարվածից հետո հյուրերին փրկեց ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերը, իսկ Մանիի դեպքում գնդակը դիպավ դարպասաձողին։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 9 միավոր և չորս խաղից հետո չորրորդ տեղում է։ «Գանձասարը» պարտվել է անցկացրած բոլոր չորս խաղերում էլ և եզրափակում է մրցաշարային աղյուսակն ու 10-րդն է։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Գանձասար» - «Արարատ-Արմենիա»` 0-3

Ալեքսիս Ռոդրիգես, 16, Արմեն Համբարձումյան, 33, Էրիկ Օկանսի, 63

Չիրացրած 11-մետրանոց` Սարգիս Շահինյան («Գանձասար»), 11, Բերտրան Մանի («Գանձասար»), 45+8

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ