Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի նախավերջին խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայոմ ընդունեց «Արարատին» և վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց` 3-2:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին, «Արարատից» գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ Սերոբ Գալստյանն ու կոտդիվուարցի Մուսա Կանտեն:
Ի դեպ, Նուբիսին հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի 9-րդ րոպեին:
«Արարատ-Արմենիան» 9 խաղից հետո 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, առաջատար «Ուրարտուին» զիջում է չորս միավոր: Դմիտրի Գունկոյի թիմը 10 խաղ է անցկացրել:
«Արարատը» 10 հանդիպումից հետո 13 միավորով 6-րդն է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Արարատ»` 3-2
Մարիուս Նուբիսի, 19 (11մ), 50, 90+9 - Սերոբ Գալստյան, 22, Մուսա Կանտե, 65 (11մ)


