Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»։
Երևանյան ակումբից աչքի ընկան կամերունցի հարձակվող Մարիուս Նիբուսին, նիգերիացիներ Տենտոն Յենեն ու Մեթյու Գբոմադուն։ Վարդան Մինասյանի թիմը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում։
«Արարատ-Արմենիան» միավորների քանակը հասցրեց 24-ի և երկրորդ տեղում է, «Շիրակը» 13 միավորով 6-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»` 0-3
Մարիուս Նուբիսի, 74, Տենտոն Յենե, 80, Մեթյու Գբոմադու, 90+2