Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հաղթեց 4-0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը, կիսապաշտպան Արմեն Համբարձումյաանը, Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը և նիգերիացի հարձակվող Մեթյու Թեգիրի Գբոմադուն:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 5 խաղից հետո 12 միավորով չորրորդն է, «Շիրակը» 7 հանդիպումից հետո 6 միավորով 7-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»` 4-0
Արմեն Համբարձումյան, 10, Ժոաու Կեյրուշ, 20, Արթուր Սերոբյան, 66 (11մ), Մեթյու Թեգիրի Գբոմադու, 86
Հեռացում` Մարիուս Նուբիսի, 77 («Արարատ-Արմենիա»)