Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» 2-2 հաշվով ավարտեց հետնապահների թվում գտնվող «Ալաշկերտի» դեմ արտագնա հանդիպումը։
Աբովյանում կայացած խաղում դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ 27-ամյա հարձակվող Սարգիս Մեթոյանը, իսկ հյուրերից աչքի ընկան կամերունցի Մարիուս Նուբիսին ու նիգերիացի Տենտեն Յենեն։ Ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Յենեն նաև վրիպեց 11-մետրանոցից։
«Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը 200-րդ խաղն անցկացրեց ակումբում։ 30-ամյա կիսապաշտպանն առաջին ֆուտբոլիստն է, որը երևանյան ակումբի կազմում հատում է 200 խաղի շեմը։
«Արարատ-Արմենիան» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալաշկերտն» ունի 13 միավոր և նախավերջին՝ 10-րդ տեղում է:
Fastex Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»՝ 2-2
Սարգիս Մեթոյան, 40, 85 - Մարիուս Նուբիսի, 54, Տենտեն Յենե, 89
Վրիպում 11-մետրանոցից՝ Տենտեն Յենե, 90+8 («Արարատ-Արմենիա»)