Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» 1-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ։
Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց ռուս հարձակվող Իվան Իգնատևը, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
«Ուրարտուն» 9 խաղից հետո 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 5-րդն է՝ 13 միավոր։
Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում Երևանի «Փյունիկը» 3-1 հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին» ու 19 միավորով բարձրացել երկրորդ տեղ։
Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Արարատ» - «Ուրարտու»՝ 0-1
Իվան Իգնատև, 60 (11մ)
Հեռացում՝ Ժիրայր Մարգարյան, 83 («Ուրարտու»)
Fastex Պրեմիեր լիգա. «Վան» - «Փյունիկ» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ