Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» սեփական դաշտում 1-0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին 35-րդ րոպեին հաղթանակ պարգևեց կենտրոնական պաշտպան Էրիկ Սիմոնյանի խփած գոլը։
«Ուրարտուն» միավորների քանակը հասցրեց 29-ին և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Արարատը» 13 միավորով 7-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Ուրարտու» - «Արարատ»` 1-0
Էրիկ Սիմոնյան, 35


