Logo

Fastex Պրեմիեր լիգա. 11-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:31 / 24.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 24-ին կմեկնարկի 11-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Ալաշկերտ» - «Վան»   

Հոկտեմբերի 24, ժամը՝ 15:30, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ

19 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 9 անգամ, «Վանը»՝ 5, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 25-18

1-ին շրջան. 29.09.2025  «Վան» - «Ալաշկերտ»՝ 1-2 (1-1)

Գոլերը՝ 0-1՝ Մոմո Տուրե 6՛, 1-1՝ Դավիթ Կիրակոսյան 45+2՛, 1-2՝ Կարեն Նալբանդյան 90+6՛, 11մ:

«Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (22 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (11 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտը» հաղթանակով սկսեց 2-րդ շրջանը՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին», որի հետ նախորդ տուրի հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 1-1: «Ալաշկերտի» ներկայիս արդյունքը (10 խաղում 7 հաղթանակ, 22 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ Fastex Պրեմիեր լիգայում: Մինչև այդ մեկնարկային 10 խաղում ալաշկերտցիներն առավելագույնը 6 հաղթանակ էին տարել (2015/16, 2017/18, 2018/19, 2022/23, 2023/24թթ.) և 21 միավոր էին վաստակել (2015/16, 2022/23թթ.):

2. «Վանը» նախորդ տուրում ռևանշի հասավ «Փյունիկի» նկատմամբ 9-րդ տուրում 1-5 խոշոր հաշվով կրած պարտության դիմաց: Այդ հաղթանակով չարենցավանյան ակումբն ընդհատեց առաջնությունում կրած 3 անընդմեջ պարտությունների շարքը:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 5 հանդիպումներից 2-ում հաղթել է «Ալաշկերտը», 3-ում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Վանը» տոնել է անցյալ տարվա փետրվարի 23-ին Մոմո Տուրեի խփած միակ գոլի շնորհիվ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 3 գոլ:

«Վան»՝ Մոմո Տուրե - 3 գոլ:

«Ուրարտու» - «Շիրակ»

Հոկտեմբերի 24, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

95 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 43 անգամ, «Շիրակը»՝ 26, գրանցվել է 26 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 151-87

1-ին շրջան. 26.09.2025  «Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Բրունո Միշել 73՛:

«Ուրարտու»՝ 4-րդ տեղ (18 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» «Նոայի» հետ անցկացրած երկու անընդմեջ խաղերն էլ ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի: Վերջին 4 խաղերում թիմի դարպասը պաշտպանած Ալեքսանդր Միշիևը դեռ գոլ բաց չի թողել: Այդ հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 8 միավոր է վաստակել:

2․ «Շիրակը» հերթական անհաջող հանդիպումն անցկացրեց Գյումրիում՝ 1-2 հաշվով պարտվելով «Ալաշկերտին»: Դա սեփական հարկի տակ գյումրեցիների կրած 2-րդ անընդմեջ պարտությունն էր: Մինչև այդ շիրակցիները նվազագույն հաշվով զիջել էին «Ուրարտուին»: Այդ խաղը «Շիրակի» համար հոբելյանական՝ 900-րդն էր  Հայաստանի առաջնություններում, ինչը յուրօրինակ ռեկորդ է։

Ավելի վաղ «Շիրակը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել էր նաև «Արարատ-Արմենիային»: Իսկ միակ հաղթանակն առաջնությունում շիրակցիները տարել են հետնապահ «Արարատի» նկատմամբ՝ 4-2։

Դիմակայության լավագույն ռմբարկուները   

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան - 8-ական գոլ:

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 8 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված շիրակցի Դոնալդ Կոդիան:

«Փյունիկ» - «Գանձասար»

Հոկտեմբերի 25,  ժամը՝ 17:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

4 խաղ, որոնցում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-1

1-ին շրջան. 27.09.2025  «Գանձասար» - «Փյունիկ»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ Դանիիլ Կուլիկով 63՛:

«Փյունիկ»՝ 5-րդ տեղ (16 միավոր), «Գանձասար»՝ 9-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Չարենցավանում «Վանին» խոշոր հաշվով հաղթելուց հետո թվում էր, թե «Փյունիկը» սեփական դաշտում էլ առավելության կհասնի նույն մրցակցի նկատմամբ: Սակայն փյունիկցիները համառ դիմադրության հանդիպեցին ու 1-2 հաշվով պարտվեցին: Ընդ որում Մարիուս Նուբիսին միայն ավելացված ժամանակում կրճատեց հաշվի տարբերությունը: «Փյունիկի» 3 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց:

2․ «Գանձասարն» «Արարատ-Արմենիային» 2-րդ անընդմեջ խաղում էլ զիջեց նվազագույն հաշվով։ Եթե առաջին խաղում հյուրընկալվելիս գանձասարցիները միակ գոլը բաց էին թողել 10-րդ րոպեին, ապա հաջորդ մրցավեճում Կամո Հովհաննիսյանը հաղթական գոլը խփել էր 81-րդ րոպեին:

«Գանձասարը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այդ խաղերում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին: Արդեն 432 րոպե շարունակ թիմում գոլային երաշտ է: Վերջին գոլը կապանցիները խփել են սեպտեմբերի 12-ին «Վանի» հետ սեփական դաշտում կայացած խաղի 18-րդ րոպեին։ Պատվական Ավետիսյանի խփած այդ միակ գոլը հաղթանակ էր պարգևել «Գանձասարին»:

3. «Փյունիկն» ու «Գանձասարը» 5 օրում երկու անգամ մրցավեճի կբռնվեն միմյանց հետ: Հոկտեմբերի 29-ին կրկին Աբովյանում կկայանա մրցակիցների գավաթային հանդիպումը 1/8 եզրափակչում: «Փյունիկն» այդ խաղով կմեկնարկի գավաթի ընթացիկ խաղարկությունում, իսկ «Գանձասարը» գավաթի մրցաշարում 2-րդ խաղը կանցկացնի: 1/16 եզրափակչում գանձասարցիները պայքարից դուրս էին մղել «Ալաշկերտին»՝ հաղթելով 2-1 հաշվով:

4. Դարպասն անառիկ պահելու դեպքում 29-ամյա Հենրի Ավագյանն ընթացիկ առաջնությունում 4-րդ «չոր» խաղը կանցկացնի ու կգերազանցի նախկին փյունիկցի Արթուր Հարությունյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Փյունիկի» դարպասապահներից առավել հաճախ՝ 3 անգամ դարպասն անառիկ էր պահել:

5. «Գանձասարի» դարպասը գրավելու դեպքում 29-ամյա Մարիուս Նուբիսին ընթացիկ առաջնությունում 5-րդ գոլը կխփի ու կգերազանցի Լուկաս Վիլյելայի արդյունավետության ռեկորդը: Վերջինս այդ տարիքում փյունիկցի լեգեոնականներից բոլորից շատ՝ 4 գոլ է խփել:

6. Հաճելի իրադարձություն է սպասում նաև փյունիկցի Մատաս Վարեյկային: Հերթական խաղը նրա համար կլինի 19-րդը Fastex Պրեմիեր լիգայում: Վարեյկան կդառնա Հայաստանի առաջնություններում առավել շատ խաղ անցկացրած լիտվացի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի իր հայրենակից Մարիուս Սկինդերիսի ցուցանիշը, որը 18 խաղի է մասնակցել:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 4 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված փյունիկցի Ալեքսանդր Միլկովիչը:

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ 

Հոկտեմբերի 25, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

16 խաղ, որից 12-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 4-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 39-16

1-ին շրջան. 29.09.2025  ԲԿՄԱ  - «Արարատ-Արմենիա»՝ 2-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Խուան Բալանտա 45+7՛, 11մ, 1-1՝ Նարեկ Հովհաննիսյան 48՛, 1-2՝ Խուան Բալանտա 73՛, 11մ, 2-2՝ Նարեկ Հովհաննիսյան 90+9՛, 11մ:

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (21 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (11 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» «Գանձասարի» հետ 2-րդ խաղում էլ հաղթեց նվազագույն հաշվով: Թիմին հաղթանակ պարգևեց Կամո Հովհաննիսյանի հեռահար հարվածով խփած գոլը: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը շարունակեց իր անպարտելի խաղերի շարքը: Միայն «Վանին» (0-0), «Նոային» (2-2) և ԲԿՄԱ-ին է (2-2) հաջողվել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում մեկական միավոր վաստակել:

2. Առաջնության հետնապահ «Արարատի» հետ 2-րդ խաղում ԲԿՄԱ-ն աչքի ընկավ արդյունավետ գործողություններով՝ 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը: ԲԿՄԱ-ն ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տարավ: Դա նաև խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր «Արարատի» հետ հանդիպումներում Հայաստանի առաջնություններում:

Բանակայիններն ընդհատեցին արարատցիների հետ առաջնության հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որոնցում 2 պարտություն էին կրել, 4-ն ավարտել էին ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Արարատի» նկատմամբ ԲԿՄԱ-ն տարել էր 2023թ. հոկտեմբերի 29-ին՝ 2-0:

3. «Արարատ-Արմենիան» ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից է Fastex Պրեմիեր լիգայում: Բանակայիններին դեռ չի հաջողվել հաղթել մրցակցին կայացած 16 հանդիպումներում՝ կրելով 12 պարտություն, որոնցից 4-ը՝ խոշոր հաշվով:

Առաջին շրջանում գրանցած ոչ-ոքիով ԲԿՄԱ-ն ընդհատել էր առաջնության նախորդ 6 խաղերում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունների տխուր շարքը: Մինչև այդ վերջին միավորն «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում ԲԿՄԱ-ն վաստակել էր 2023թ․ սեպտեմբերի 1-ին կայացած խաղում՝ 1-1:

Դիմակայության լավագույն ռմբարկուները 

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 8 գոլ:

ԲԿՄԱ՝ Միքայել Միրզոյան - 3 գոլ:

«Արարատ» - «Նոա»

Հոկտեմբերի 27, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

27 խաղ, «Արարատը» հաղթել է 6 անգամ, «Նոան»՝ 12, գրանցվել է 9 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 27-38

1-ին շրջան. 28.09.2025  «Նոա» - «Արարատ»՝ 2-0 (0-0)

Գոլերը՝ 1-0՝ Գոռ Մանվելյան 90+2՛, 11մ, 2-0՝ Մաթեուս Այաս 90+3՛:

«Արարատ»՝ 10-րդ տեղ (2 միավոր), «Նոա»՝ 3-րդ տեղ (18 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատը» շարունակում է իր անփառունակ ելույթներն առաջնությունում, որի հետևանքով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Նախորդ տուրում արարատցիները կրկին հիասթափեցրին իրենց երկրպագուներին՝ 0-4 խոշոր հաշվով զիջելով ԲԿՄԱ-ին։ «Արարատն» առաջնությունում 8-րդ պարտությունը կրեց: Արդեն 13 խաղ է, ինչ արարատցիները ՀՀ առաջնություններում չեն հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է նախորդ առաջնությունում, մայիսի 8-ին «Վանի» հետ կայացած խաղում (2-1):

2. «Նոան» «Արարատի» հետ մրցավեճից առաջ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) խաղաց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ: 2 տուրից հետո Հայաստանի գործող չեմպիոնը Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում 4 միավորով 10-րդ տեղում է:

Իսկ առաջնությունում «Նոան» 2-րդ անընդմեջ խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ, որով ընդհատվեց Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած տնային հանդիպումներում տարած 24 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը:

3. Նախորդ առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր «Նոայի» հետ հանդիպումներում կրած 4 անընդմեջ պարտությունների շարքը: Դրանից հետո կայացած առաջնության 3 խաղերում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը 9 անպատասխան գոլ է խփել արարատցիների դարպասը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Էդգար Մալաքյան - 4 գոլ:

«Նոա»՝ Արտյոմ Սիմոնյան, Արթուր Միրանյան - 3-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ