Logo

Fastex ՊԼ. «Ուրարտուն» տարվա վերջին խաղում հաղթեց «Ալաշկերտին»

16:55 / 29.11.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի գոլերը խփեցին Կարեն Մելքոնյանն ու Բրունո Միշելը։

Բրազիլացի վինգերը 13 գոլով ռմբարկուների ցուցակի առաջատարն է։

«Ուրարտուն» 29 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Ալաշկերտը» նույնքան միավորով երրորդն է։ Ակումբներն անցկացրին վերջին հանդիպումը 2025 թվականին։

Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Ալաշկերտ» - «Ուրարտու»` 0-2

Կարեն Մելքոնյան, 28, Բրունո Միշել, 44

Չիրացված 11-մետրանոց` Կարեն Նալբանդյան, 90+3 («Ալաշկերտ»)

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ