Fastex Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ուրարտուն» մրցակցի դաշտում 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Փյունիկի» դեմ երևանյան դերբիում։
6-րդ րոպեին տանտերերին տպավորիչ գոլով առաջ մղեց Մատաս Վարեյկան, սակայն երկրորդ խաղակեսում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը չորս անպատասխան գոլ խփեց ու հաղթեց։
«Ուրարտուն» 51 միավորով երկրորդ տեղում է, «Փյունիկը»` 47 միավորով չորրորդ։
Fastex Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Փյունիկ» - «Ուրարտու»` 1-4
Մատաս Վարեյկա, 6 - Արտյոմ Պոլյարուս, 63, Միխայիլ Կովալենկո, 68 (ինքնագոլ), Բրունո Միշել, 74, Նարեկ Աղասարյան, 90+5


