Logo

Fastex ՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին»

20:58 / 29.08.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի երկրորդ խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում մրցեցին Երևանի «Փյունիկն» ու «Ուրարտուն»: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը հաղթեց 2-1 հաշվով:

Երրորդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Օլեգ Պոլյակովը, 59-րդ րոպեին պատասխանեց Խավի Մորենոն, որն առաջին գոլը խփեց Հայաստանում: Ավելացված երկրորդ րոպեին Արտեմի Գունկոն հաշիվը դարձրեց 2-1` հաղթանակ կորզելով «Ուրարտուի» համար:

«Ուրարտուն» 5 խաղից հետո 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, Արտակ Օսեյանի թիմն էլ առաջին պարտությունից հետո 7 միավորով երկրորդն է: «Փյունիկը» չորս հանդիպում է անցկացրել:

Fastex Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Փյունիկ» - «Ուրարտու»` 1-2

Խավի Մորենո, 59 - Օլեգ Պոլյակով, 3, Արտեմի Գունկո, 90+2

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ