Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Ուրարտուն» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»:
Միակ գոլը 74-րդ րոպեին խփեց բրազիլացի Բրունո Միշելը:
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 16 միավորով բարձրացավ առաջին տեղ` մեկ խաղ պակաս անցկացրած «Ալաշկերտին» գերազանցելով մեկ միավորով: «Շիրակը» 5 միավորով 9-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Շիրակ» - «Ուրարտու»` 0-1
Բրունո Միշել, 74
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


