Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեց «Արարատին»։
Թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով. 69-րդ րոպեին կողմերի միջև բախումից հետո «Արարատից» կարմիր քարտ ստացավ Մուսա Կանտեն, «Ուրարտուից»` Նարեկ Աղասարյանը։
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 62 միավորով երրորդն է, «Արարատը»` 32 միավորով 8-րդը։
Fastex Պրեմիեր լիգա, 32-րդ տուր
«Արարատ» - «Ուրարտու»` 2-4
Ջեյմս Ջոնա, 43, Կեաս Փոլ Հենրի Բահ, 90+3 - Կարեն Մելքոնյան, 5, Արտեմի Գունկո, 52, Արտյոմ Պոլյարուս, 67, Վլադիսլավ Յակովլև, 86
Հեռացում` Մուսա Կանտե, 69 («Արարատ»), Նարեկ Աղասրյան, 69 («Ուրարտու»)


