Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» ու «Նոան» գոլ չխփեցին` 0-0։
«Ուրարտուից» 41-րդ րոպեին կարող էր հաշիվը բացել Բրունո Միշելը, բայց բրազիլացի վինգերը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը։
«Նոան» 17 միավորով երրորդն է, «Ուրարտուն»` նույնքան միավորով չորրորդը։
Fastex Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Ուրարտու» - «Նոա»` 0-0
Չիրացված 11-մետրանոց` Բրունո Միշել, 41 («Ուրարտու»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


