Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի վերջին խաղում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Վեստ Արմենիային» և հաղթեց 2-0 հաշվով:
Գոլ խփեցին Դավիթ Տերտերյանը և Իզուչուվու Օկոնկվոն:
Մարզային ակումբը 37 միավորով 5-րդն է, լավագույն քառյակը եզրափակող «Արարատ-Արմենիային» զիջում է 5 միավոր: «Վեստ Արմենիային» 20 միավորով 8-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Վան» - «Վեստ Արմենիա»` 2-0
Դավիթ Տերտերյան, 1, Իզուչուվու Օկոնկվո, 45+7
Ֆոտո` «Վան»