Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Վանը» Չարենցավանում 2-1 հաշվով հաղթեց «Փյունիկին»։
Տանտերերը հաղթեցին Պետրոս Աֆաջանյանի ու Էրիկիի խփած գոլերի շնորհիվ, «Փյունիկից» դարպասի գրավմամբ աչքի ընկավ Մարիուս Նուբիսին։
Էդգար Թորոսյանի գլխավորած թիմն ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը և 11 միավորով 6-րդն է, «Փյունիկը»` 16 միավորով 5-րդը։
Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Վան» - «Փյունիկ»` 2-1
Պետրոս Աֆաջանյան, 41 (11մ), Էրիկի, 85 - Մարիուս Նուբիսի, 90+4
Հեռացում` Ալեքսանդր Միլկովիչ, 82 («Փյունիկ»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


