Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Վանը» Չարենցավանի քաղաքային ստադիոնում ընդունեց Կապանի «Գանձասարին» և հաղթեց 2-1 հաշվով:
Տանտերերից գոլ խփեցին Ջեֆերսոն Գրանադոն և Ժոնատաս Սանտոսը, իսկ հյուրերից` Պետրոս Ավետիսյանը:
«Վանը» 17 միավորով 6-րդն է, «Գանձասարը»` 9 միավորով 8-րդը:
Fastex Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Վան» - «Գանձասար»` 2-1
Ջեֆերսոն Գրանադո, 60, Ժոնատաս Սանտոս, 73 - Պետրոս Ավետիսյան, 43
Չիրացված 11մ` Պետրոս Ավետիսյան, 41 («Գանձասար»)
Հեռացում` Ժոնատաս Սանտոս, 81 («Վան»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


