Fatsex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում Չարենցավանի «Վանը» Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 46 միավորով 5-րդն է, լավագույն քառյակը եզրափակող Երևանի «Փյունիկից» հետ է չորս միավորով: Չորրորդ տեղը գրաված թիմը կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, առաջնության ավարտին մնացել է երեք տուր: «Գանձասարը» երեք միավորով վերջին` 11-րդ տեղում է:
Fastex Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Գանձասար» - «Վան»` 1-2
Ֆալե Ուսման, 36 - Ուսման Աջիբունա, 17, Կաջալի Դրամե, 40


