Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ալաշկերտն» ու «Վանը» գոլառատ ոչ-ոքի գրանցեցին` 2-2։
«Վանը» նիգերիացի ֆուտբոլիստներ Իզուչուկվու Օկոնկվոյի և Մալիկ Օդեյինկայի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն «Ալաշկերտը» խաղավերջում կարողացավ քամբեք անել և ոչ-ոքի կորզել։
«Ալաշկերտից» 84-րդ ու 90-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկան համապատասխանաբար Սարգիս Մեթոյանն ու Անան Մենսահը։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 35 միավոր ունի և 5-րդն է։ «Ալաշկերտը» 15 միավորով 10-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Ալաշկերտ» - «Վան»` 2-2
Սարգիս Մեթոյան, 84, Անան Մենսահ, 90 - Իզուչուկվու Օկոնկվո, 43, Մալիկ Օդեյինկա, 81