Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալվեց «Արարատին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Մարզային ակումբից գոլ խփեցին կիսապաշտպաններ Սերյոժա Ուռուշանյանն ու Ռաֆիկ Միսակյանը:
Սա «Շիրակի» համար առաջնությունում նախորդ տարվա նոյեմբերից հետո առաջին հաղթանակն է: Գյումրիի թիմը 28 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Արարատը» 20 միավորով 8-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Արարատ» - «Շիրակ»` 1-2
Մամադու Դումբիա, 23 - Սերյոժա Ուռուշանյան, 73, Ռաֆիկ Միսակյան, 85
Fastex Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):


