Logo

Fastex ՊԼ. «Փյունիկը» հաղթեց` ընդհատելով «Արարատ-Արմենիայի» անպարտելիության շարքը

19:58 / 25.11.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի երրորդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»։

Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 18-րդ րոպեին խփեց Խավի Մորենոն։

«Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում չէր պարտվել 14 խաղում անընդմեջ։ Ակումբը նախորդ պարտությունը կրել էր «Նոայից» (0-2) մայիսի 24-ին։

«Փյունիկը» 26 միավորով չորրորդ տեղում է, «Արարատ-Արմենիան»` 31 միավորով առաջին։

Fastex Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»` 1-0

Խավի Մարենո, 18

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ