Logo

Fastex ՊԼ. «Փյունիկը» հաղթեց և բարձրացավ չորրորդ տեղ

18:55 / 25.10.2025• Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի «Փյունիկն» Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում ընդունեց Կապանի «Գանձասարին» և հաղթեց 2-0 հաշվով:

Գոլ խփեցին Ալեմաոն և Միխայիլ Կովալենկոն:

Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 19 միավորով բարձրացավ չորրորդ տեղ` շրջանցելով գործող չեմպիոն «Նոային», որը 9 խաղից հետո 18 միավոր ունի: «Փյունիկը» 10 հանդիպում է անցկացրել: «Գանձասարը» 6 միավորով 8-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Փյունիկ» - «Գանձասար»` 2-0

Ալեմաո, 31, Միխայիլ Կովալենկո, 89

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ