Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» «Ջունիոր Սպորտում» 6-1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից գոլ խփեցին Սանի Բուհարին, Մատաս Վարեյկան, Սերժ Դեբլեն, Թեմուր Ջիկիան, Միխայիլ Կովալենկոն և Ժոել Բոպեսուն:
«Փյունիկը» 43 միավորով մնաց երրորդ տեղում, մեկ միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող «Ուրարտուին», 6 միավոր` առաջատար «Նոային»: «Շիրակը» 25 միավորով 6-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Փյունիկ» - «Շիրակ»` 6-1
Սանի Բուհարի, 12, Մատաս Վարեյկա, 21, Սերժ Դեբլե, 41, Թեմուր Ջիկիաա, 47, Միխայիլ Կովալենկո, 75, Ժոել Բոպեսու, 90+6 - Ռոբերտ Դարբինյան, 80