Logo

Fastex ՊԼ. «Փյունիկն» արտագնա խաղում հաղթեց «Ալաշկերտին»

16:03 / 25.02.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ալաշկերտը» Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է «Փյունիկին» և պարտվել 0-2 հաշվով: 

24-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Ագդոն Մենեզեսը: «Ալաշկերտը» հանդիպման մնացած հատվածում ուներ հաշիվը հավասարեցնելու հնարավորություններ, բայց բաց թողեց դրանք: Խաղավերջում՝ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում, 2-րդ գոլը «Փյունիկի» կազմում խփեց Մատաս Վարեյկան: 

«Փյունիկը» 40 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալաշկերտը» 13 միավորով նախավերջինն է: 

Fastex Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»` 0-2

Ագդոն Մենեզես, 24, Մատաս Վարեյկա, 90+7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ