Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկն» Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում ընդունեց «Ալաշկերտին» և գրանցեց 1-1 հաշիվը:
«Փյունիկից» 23-րդ րոպեին հաշիվը բացեց Մատաս Վարեյկան, 5 րոպե անց պատասխանեց Սարգիս Մեթոյանը:
Եղիշե Մելիքյանի թիմը 44 միավորով չորրորդն է, առաջատար «Նոայից» հետ է 8 միավորով: «Ալաշկերտը» 16 միավորով 10-րդն է:
Fastex Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):
Fastex Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Փյունիկ» - «Ալաշկերտ»` 1-1
Մատաս Վարեյկա, 23 - Սարգիս Մեթոյան, 28