Logo

Fastex ՊԼ. «Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

20:25 / 02.03.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Նոան» տնային խաղում 4-0 հաշվով հաղթեց «Շիրակին»։

Ռուի Մոտայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, որը 15 գոլով միանձնյա ստանձնեց Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուների ցուցակի առաջատարությունը։

Տանտերերից մեկական անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկան Էրալդո Չինարին և թիմի նորեկ Բրունու Ալմեյդան։

«Նոան» 46 միավորով առաջին տեղում է, «Շիրակը» 24 միավորով` 6-րդ։

Fastex Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Նոա» - «Շիրակ»` 4-0

Գոնսալու Գրեգորիու, 24, 66, Էրալդո Չինարի, 26, Բրունու Ալմեյդա, 52

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա