Logo

Fastex ՊԼ. «Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Գանձասարին»

17:26 / 10.03.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նոան» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։

Հյուրերից դուբլ գրանցեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, մեկ անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։

Ռուի Մոտայի գլխավորած թիմը 49 միավորով առաջին տեղում է, «Գանձասարը» 2 միավոր ունի և վերջինն է` 11-րդը։

Fastex Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Գանձասար» - «Նոա»` 0-3

Գոռ Մանվելյան, 28, Գոնսալու Գրեգորիու, 39, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ