Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» տնային խաղում 2-0 հաշվով հաղթեց «Արարատին»։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի հաղթական գոլերն ավելացված առաջին ու երրորդ րոպեներին խփեցին Գոռ Մանվելյանն ու Մաթեուս Այասը։
«Արարատը» Քլինթոն Դոմբիլայի կարմիր քարտից հետո՝ 38-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Գործող չեմպիոնը 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Արարատը» 1 միավոր ունի և վերջինն է` 10-րդը։
Fastex Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Նոա» - «Արարատ»` 2-0
Գոռ Մանվելյան, 90+1 (11մ), Մաթեուս Այաս, 90+3
Հեռացում` Քլինթոն Դոմբիլա, 38 («Արարատ»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


