Fastex Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետաձգված խաղում «Նոան» Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-3 հաշվով անսպասելի պարտություն կրեց ԲԿՄԱ-ից։
«Բանակայիններից» դուբլ գրանցեց Գրենիկ Պետրոսյանը, դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Նարեկ Հովհաննիսյանը։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից երկու գոլ խփեց Հելդեր Ֆերեյրան։
«Նոան» 28-րդ րոպեից` Նարդին Մուլահուսեյնովիչի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ 64-րդ րոպեին էլ կարմիր քարտ ստացավ տանտերերի վինգեր Բիլալ Ֆոֆանան։
Գործող չեմպիոնը 23 միավորով 5-րդ տեղում է, ԲԿՄԱ-ն` 15 միավորով 7-րդ։
Սա Fastex Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումն էր 2025 թվականին։
Fastex Պրեմիեր լիգա, երկորդ տուր
«Նոա» - ԲԿՄԱ` 2-3
Հելդեր Ֆերեյրա, 9, 55 - Գրենիկ Պետրոսյան, 3, 23, Նարեկ Հովհաննիսյան, 44
Հեռացում` Նարդին Մուլահուսեյնովիչ, 28, Բիլալ Ֆոֆանա, 64 (երկուսն էլ` «Նոա»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


