Logo

Fastex ՊԼ. «Նոան» 5 գոլ խփեց ԲԿՄԱ-ին և 17-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

20:39 / 13.04.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Նոան» արտագնա խաղում 5-1 հաշվով հաղթեց Երևանի ԲԿՄԱ-ին։

Հյուրերից դուբլ գրանցեց պորտուգալացի վինգեր Էլդեր Ֆերեյրան։

«Նոան» Հայաստանի առաջնությունում տարավ 17-րդ անընդմեջ հաղթանակը։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը 61 միավորով առաջին տեղում է ու 13 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Ուրարտուին»։ ԲԿՄԱ-ն 25 միավորով 7-րդն է։

Fastex Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

ԲԿՄԱ - «Նոա»` 1-5

Միսակ Հակոբյան, 59 - Էլդեր Ֆերեյրա, 10, 15, Մաթեուս Այաս, 54, էրալդո Չինարի, 60, Գոնսալու Գրեգորիու, 90+2

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ