Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» ընդունել էր ԲԿՄԱ-ին և հաղթեց 3-0 հաշվով:
Ռուի Մոտայի գլխավորած թիմը երկրորդ րոպեին բացեց հաշիվը Հելդեր Ֆերեյրայի գոլով: 30-րդ րոպեին Բրունու Ալմեյդան խփեց «Նոայի» երկրորդ գոլը, իսկ խաղավերջում Էրալդո Չինարին ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-0:
«Նոան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն 25 միավորով 7-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Նոա» - ԲԿՄԱ` 3-0
Հելդեր Ֆերեյրա 2, Բրունու Ալմեյդա 30, Էրալդո Չինարի 90