Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Նոան» Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալվեց «Արարատին» և հաղթեց 3-0 հաշվով:
Դուբլ գրանցեց բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը, մեկ գոլ էլ խփեց Բուրկինա Ֆասոն ներկայացնող կիսապաշտպան Գուստավո Սանգարեն, որն այս մրցավեճում նաև 2 ասիստ կատարեց:
«Նոան» Fastex Պրեմիեր լիգայում նախորդ հաղթանակը տարել էր սեպտեմբերի 28-ին` 2-0 հաշվով առավելության հասնելով «Արարատի» դեմ պայքարում:
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 10 խաղից հետո 21 միավորով հավասարվեց լավագույն եռյակը եզրափակող «Ուրարտուին», որը 1 հանդիպում ավելի է անցկացրել: «Արարատը» 11 խաղից հետո 2 միավորով վերջին` 10-րդ տեղում է:
Fastex Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Արարատ» - «Նոա»` 0-3
Մաթեուս Այաս, 44, 66, Գուստավո Սանգարե, 90+5
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


