Logo

Fastex ՊԼ. Կալուկյանի գոլը հաղթանակ պարգևեց «Ուրարտուին»

18:04 / 25.02.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում 1-2 հաշվով պարտվել է «Ուրարտուին»: 

Հանդիպման 53-րդ րոպեին հյուրերի կազմում 11-մետրանոցն իրացրեց Բրունո Միշելը: 10 րոպե անց «Ուրարտուի» կազմում իր նորամուտի խաղում գոլով աչքի ընկավ Նիկոլաս Կալուկյանը, խաղավերջում էլ հաշվի տարբերությունը կրճատեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը: 

«Ուրարտուն» միավորների քանակը հասցրեց 41-ի ու վերադարձավ 2-րդ տեղ՝ շրջանցելով «Փյունիկին», իսկ «Արարատ-Արմենիան» 35 միավորով մնաց 4-րդ տեղում:

Fastex Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»` 1-2

Հովհաննես Հարությունյան, 85 - Բրունո Միշել, 53, Նիկոլաս Կալուկյան, 63

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ