Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի` Fastex Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 25-ի և 15-րդ տուրի հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մեկ րոպե լռությամբ կմեկնարկեն նաև Առաջին խմբի 17-րդ տուրի բոլոր հանդիպումները։
Բոլոր թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով։
Լեգենդար Նիկիտա Սիմոնյանը նոյեմբերի 23-ին մահացել է 99 տարեկանում։


