Fastex Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Երևանի ԲԿՄԱ-ն Ավանի ակադեմիայում ընդունեց Գյումրիի «Շիրակին» և կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով:
ԲԿՄԱ-ն մինչև 64-րդ րոպեն պարտվում էր 0-2 հաշվով, սակայն երեք գոլ խփեց: Դուբլ գրանցեց Միսակ Հակոբյանը, մեկ գոլ էլ խփեց Արայիկ Էլոյանը:
ԲԿՄԱ-ն 24 խաղից հետո 28 միավորով 6-րդն է, նույնքան միավորով և մեկ հանդիպում ավելի անցկացրած «Շիրակը» 7-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
ԲԿՄԱ - «Շիրակ»` 3-2
Միսակ Հակոբյան, 64, 73, Արայիկ Էլոյան, 86 - Դոնալդ Կոդիա, 48, Մորի Կոնե, 55


