Fastex Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Արարատ-Արմենիան» Գյումրիում 1-0 հաշվով դժվարությամբ հաղթեց «Շիրակին»։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված 9-րդ րոպեին խփեց Արայիկ Էլոյանը։
Դարպասի գրավումից վայրկյաններ առաջ կարող էր հաղթանակ կորզել «Շիրակը», բայց Ռազմիկ Հակոբյանի` նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո հյուրերին տպավորիչ սեյվով փրկեց դարպասապահ Բրունու Պինտուն։
«Արարատ-Արմենիան» առաջին հաղթանակը տարավ և 2 խաղից հետո 4 միավորով 6-րդ տեղում է։ «Շիրակը» 1 միավորով 10-րդն է։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Fastex Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»` 0-1
Արայիկ Էլոյան, 90+9
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

