Logo

Fastex ՊԼ. «Արարատը» վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեց «Գանձասարից»

20:03 / 27.03.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեցին «Արարատն» ու Կապանի «Գանձասարը»: Գրանցվեց 1-1 հաշիվը:

13-րդ րոպեին հաշիվը բացեց կամերունցի կիսապաշտպան Բերտրան Ջունիոր Մանին, որն «Արարատի» դարպասը գրավեց 35 մետր հեռավորությունից կատարած հարվածով: 

Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակի 7-րդ րոպեին նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը խփեց պատասխան գոլը:

«Գանձասարը» երեք միավորով վերջին` 11-րդ տեղում է, «Արարատը»` 20 միավորով 8-րդը:

Fastex Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Արարատ» - «Գանձասար»` 1-1

Քրիստոֆեր Բոնիֆեյս, 90+7 - Բերտրան Ջունիոր Մանի, 13

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ