Logo

Fastex ՊԼ. «Արարատը» ռևանշի հասավ և հաղթեց «Շիրակին»

20:40 / 08.04.2025• Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Արարատը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»։

Տիգրան Եսայանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Կալիֆալա Մամադու Դումբիան։

«Արարատը» ռևանշի հասավ մրցակցից, որին օրեր առաջ 25-րդ տուրում տնային խաղում պարտվել էր 1-2 հաշվով։

Երևանյան թիմը 23 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Շիրակը» 28 միավոր ունի և 6-րդն է։

Fastex Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Շիրակ» - «Արարատ»` 1-3

Լյովա Մրյան, 88 - Կալիֆալա Մամադու Դումբիա, 18, 52, Ալբերտ Խաչումյան, 52

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ