Logo

Fastex ՊԼ. «Արարատը» ԲԿՄԱ-ի դեմ խաղում ոչ-ոքի կորզեց

20:59 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արարատը» Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ԲԿՄԱ-ին, գրանցվեց 2-2 հաշիվը:

ԲԿՄԱ-ն առաջին խաղակեսից հետո Նարեկ Հովհաննիսյանի և Համլետ Սարգսյանի գոլերի շնորհիվ հաղթում էր, սակայն երկրորդ կեսում «Արարատից» պատասխանեցին Մամադու Դումբիան և Յայա Սոգոդոգոն:

«Արարատը» 9 խաղից հետո 2 միավորով վերջին` 10-րդ տեղում է, ԲԿՄԱ-ն` 8 հանդիպումից հետո նույնքան միավորով 6-րդը:

Fastex Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Արարատ» - ԲԿՄԱ` 2-2

Մամադու Դումբիա, 49, Յայա Սոգոդոգո, 75 - Նարեկ Հովհաննիսյան, 8 (11մ), Համլետ Սարգսյան, 36

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ