Logo

Fastex ՊԼ. «Արարատ-Արմենիայի» ոչ-ոքին, «Փյունիկի» կամային հաղթանակը

19:31 / 04.08.2025Ֆուտբոլ
null

Երկու խաղով ավարտվեց Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրը:

Փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Չարենցավանի «Քաղաքային» ստադիոնում 0-0 հաշիվը գրանցեց «Վանի» դեմ խաղում:

Հայաստանի 16-ակի չեմպիոն «Փյունիկն» էլ Արմավիրի «Քաղաքային» ստադիոնում հյուրընկալվեց «Ալաշկերտին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմից 41-րդ րոպեին հաշիվը բացեց Ջուլիեն Էլմարդ Բատիոնոն, որը 46-րդ րոպեին էլ գնդակն ուղարկեց սեփական թիմի դարպասը, իսկ 78-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկին» հաղթանակ պարգևեց Դանիիլ Կուլիկովը:

Fastex Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Վան» - «Արարատ-Արմենիա»` 0-0

«Ալաշկերտ» - «Փյունիկ»` 1-2

Ջուլիեն Էլմարդ Բատիոնո, 41 - Ջուլիան Էլմարդ Բատիոնո, 46 (ինքնագոլ), Դանիիլ Կուլիկով, 78

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ